ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ստամինան առաջին հայկական ընկերությունն է, որը մատուցում է վաճառքի աութսորսինգային ծառայություններ անհատներին և կազմակերպություններին։ Ընկերության նպատակն է փոխել վաճառքի վերաբերյալ մտածելակերպը և ձևավորել նոր մշակույթ ՀՀ-ում։
Մենք ստեղծում ենք վաճառքի բաժիններ տարբեր ոլորտների ընկերությունների համար, պատրաստում ենք վաճառքի պրոֆեսիոնալ մասնագետներ՝ հիմնված ոչ միայն գիտելիքի, այլև ունակությունների զարգացման վրա, զարգացնում ենք անհատների պրոֆեսիոնալիզմը՝ դարձնելով վաճառքի բաժնի ղեկավարներ, և, իհարկե, վաճառում ենք տարբեր ընկերությունների լավագույն պրոդուկտները։
Մեր ընկերության գլխավոր արժեքն իր աշխատակիցներն են, ուստի, լինելով Ստամինացի, դու հնարավորություն կունենաս օգտվել հետևյալ բենեֆիթային փաթեթից՝
- Շարունակական կրթություն և զարգացում,
- Լրացուցիչ հանգստյան օրերի հնարավորություն,
- Ամեն ամիս իրականացվող կորպորատիվ միջոցառումներ,
- Պլանի կատարման բոնուսներ,
- Ուղղորդման ծրագիր,
- Ամսվա լավագույն աշխատակցի խրախուսումներ։

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
Night shift
IT Sales Specialist
Ստամինան իր գործընկեր IT ոլորտի ընկերության համար փնտրում է IT ոլորտի վաճառքի մասնագետ, ով կունենա կորպորատիվ ընկերություների հետ աշխատելու փորձառություն։
Աշխատանքային պարտականություններ՝
- Իրականացնել շուկայի վերլուծություն, գտնել ընկերություններ, որոնց անհրաժեշտ կլինեն մեր ընկերության ծառայությունները
- Տարբեր հարթակներով, զանգերով, նամակագրությամբ կապ հաստատել ընկերությունների հետ, բավահայտել նրանց կարիքները և ներկայացնել առաջարկվող ծառայությունները
- Նշանակել հանդիպումներ պոտենցիալ հաճախորդների հետ
- Հանդես գալ նոր գաղափարներով և առաջարկություններով ընկերության վաճառքի ծառայությունը առավել բարելավելու նպատակով
- Մշտապես կապի մեջ լինել ինչպես նոր, այպես էլ առկա հաճախորդների հետ
- Իրականացնել գործարքի փակում։
Անհրաժեշտ հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ B2B վաճառքների ուղղվածությամբ, տեխնիկական ոլորտում փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի լավ իմացություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն
- Գործարար հաղորդակցություններ հաստատելու և բանակցելու գերազանց հմտություններ
- Դրական վերաբերմունք աշխատանքի նկատմամբ։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը:
Վաճառքի մենեջեր
Ստամինան օգնում է բիզնեսներին զարգանալ, ունենալ առաջընթաց, հավաքագրել լավագույն վաճառքի մասնագետներ։
Այս պահին փնտրում ենք վաճառքի մենեջեր։
Աշխատանքային պարտականություններ՝
-
Նոր բան ենք սովորում ինքներս մեր և բիզնեսի համար
-
Գտնում ենք նոր հաճախորդներ, զանգերով(տաք, սառը), նամակագրությամբ, հանդիպումներով
-
Հաճախորդներին ներկայացնում ենք մեր նոր պրոդուկտները կամ ծառայությունները, իրականացնում ենք վաճառքներ
-
Վարում ենք հաճախորդների բազան (CRM)
Անհրաժեշտ հմտություններ՝
-
1+ տարիների աշխատանքային փորձ ակտիվ վաճառքների ոլորտում
-
Բանակցելու հմտություն
-
Գրագետ խոսք
-
Դիմացինին լսելու կարողություն
-
Ժամանակը ճիշտ ծախսելու հմտություն
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը:
Կորպորատիվ վաճառքի մասնագետ
Ստամինան շարունակում է մեծանալ։ Վաճառքի մասնագետների և թիմերի հավաքագրման պրոցեսը գնալով էլ ավելի շատ ընկերություններ են մեզ վստահում։ Այս պահին փնտրում ենք փորձառու կորպորատիվ վաճառքի մասնագետ, մեր և մեր գործընկեր կազմակերպությունների համար։ Սա քո հնարավորությունն է առաջ գնալ արագ զարգացող ընկերությունում։
Աշխատանքային պարտականություններ
- Զանգերով կապ հաստատել տարբեր ընկերությունների հետ և առաջարկել որակյալ ծառայություններ
- Կազմակերպել հանդիպումներ, կնքել պայմանագրեր
- Առկա հաճախորդների հետ կապի մեջ լինել, նրանց ներկայացնել մեր նոր ծառայությունները և պրոդուկտները
- Ամենօրյա աշխատանք CRM համակարգով
Անհրաժեշտ հմտություններ
- 3+ տարվա աշխատանքային փորձ ծառայությունների վաճառքի ոլորտում
- Բարձրագույն կրթություն
- Ճշտապահություն, ժամանակի կառավարման հմտություն
- Բանակցություններ վարելու գերազանց հմտություն
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը:
Sales copywriter
Ստամինան, լինելով վաճառքի առաջին աութսորսինգային ընկերությունը, ընդլայնում է իր մատուցվող ծառայությունները մարքեթինգի ոլորոտում, որի համար փնտրում ենք sales copywriter տարբեր նախագծերում վաճառող տեքստերի մշակման և տարբեր արշավների իրականացման համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- Մշակել Ստամինայի ոճին համապատասխան տեքստային ռազմավարություն
- Կազմել կոնտենտ նախագծեր
- Կոնտենտի ստեղծում վեբ կայքի և սոցիալական հարթակների համար
- Կոնտենտի ստեղծում e-mail marketing արշավների համար
- Փոխանցել ընկերության տեսլականը,առաքելությունը և արժեքները գրավոր կոմունիկացիայի միջոցով
Անհրաժեշտ հմտություններ՝
- 2+ տարվա Փորձառությունը որպես Copywriter պարտադիր է
- Վեբ copywriting-ի փորձ
- Արդյունքին միտված լինելու կոմպետենցիա
- Վերջնաժամկետներով աշխատելու կարողություն
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը:
SMM Մասնագետ
Ստամինան փնտրում է SMM մասնագետի, ով կրեատիվ և գրավիչ կներկայացնի մեր ընկերությունը սոցիալական տարբեր հարթակներում։ Մեր SMM մասնագետը պետք է վարի գովազդային արշավներ ոչ միայն Ստամինայի, այլ նաև մեր գործընկեր կազմակերպությունների համար։
Աշխատանքային պարտականություններ՝
- Մշակել և կազմել սոցիալական մեդիայի օրացույց
- Սոցցանցերում գովազդային արշավների մշակում և իրականացում
- Ակտիվորեն համագործակցել Ստամինայի վաճառքի և մարքեթինգի թիմերի հետ
- Հաղորդակցվել սոցիալական մեդիայի հետևորդների հետ և ժամանակին պատասխանել նրանց հարցումներին,
- Չափել սոցիալական մեդիայով իրականացվող յուրաքանչյուր արշավի արդյունավետությունը,
- Մշտապես տեղյակ լինել սոցիալական մեդիայի լավագույն փորձից և արդի միտումներից։
- Կազմակերպել և կառավարել սոցիալական մեդիայի բյուջեն
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում
Անհրաժեշտ հմտություններ՝
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես SMM մասնագետ
- Միաժամանակ մի քանի պրոյեկտների ուղղությամբ աշխատելու կարողություն
- Սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարություն մշակելու փորձ
- Կոնտետի մշակման հմտություն
- Հասկանալ յուրաքանչյուր սոցիալական հարթակի սպեցիֆիկ առանձնահատկությունները և դրանց համապատասխան մշակել ճիշտ կոնտենտ յուրաքանչյուր պրոդուկտի համար
- Հայերեն և անգլերեն լեզուների լավ տիրապետում
- Թիմի մյուս անդամների հետ ակտիվ համագործակցություն վերջնական ցանկալի արդյունքին հասնելու համար
- Տարբեր վերլուծական ծրագրերից օգտվելու փորձառություն
- Սոցիալական հարթակներին, օրինակ ՝ Facebook, Instagram, LinkedIn, Tik-Tok լիարժեք տիրապետում
- Ժամանակի կառավարման հմտություն
- Յուրաքանչյուր արշավի հաջողությունը չափելու ունակություն։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը:
Business Development Specialist
Ստամինան փնտրում է Business Development Specialist , ով պատասխանատու կլինի ընկերության վաճառքի պրոցեսը կազմակերպելու համար։ Հիմնական գործառույթը ընկերության պրոդուկտների և ծառայությունների ներկայացումը և վաճառքն է այլ բիզնեսներին։
Աշխատանքային պարտականություններ՝
- Շուկայի ուսումնասիրություն
- Պոտենցիալ հաճախորդների որոնում
- Բացահայտել նոր հնարավորություններ ընկերության վաճառքի ծավալներն ավելացնելու համար
- Հաճախորդների հետ ամուր հարաբերությունների կառուցում
- Համագործակցություն թիմի այլ անդամների հետ՝ հասկանալու համար արդյոք ընկերության մատուցած ծառայությունները գոհացուցիչ են հաճախորդներին։
- Հաճախորդներին ուղարկել վաճառքի վերաբերյալ անհրաժեշտ պրեզենտացիաները։
- Տվյալների բազայի վարում՝ շարունակական կապի մեջ լինել գործընկերների հետ և էլ ավելի բարելավվել հարաբերություները նրանց հետ։
Անհրաժեշտ հմտություններ՝
- Բակալավրի կրթություն բիզնեսի, մարքեթինգի կամ հարակից այլ բնագավառներում։
- 1+ տարվա փորձառություն, որպես B2B վաճառքի մասնագետ։
- Հաղորդակցման հմտություններ և՛ գործընկերների և՛ թիմի հետ վստահելի հարաբերություններ կառուցելու համար։
- Գերազանց վերլուծական ունակություններ
- Հաճախորդների սպասարկման գերազանց ունակություներ, հաճախորդների կարիքների ճիշտ բացահայտման և լուծումներ առաջարկելու համար։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը:
Leading Sales Specialist
Ստամինայում նոր հաստիք ունենք Leading sales specialist, բոլոր այն վաճառքի մասնագետների համար, ովքեր հոգնել են անընդհատ նույն պրոդուկտը կամ ծառայությունը վաճառելուց։ Մենք Քեզ առաջարկում ենք մի քանի տարբերակներ, աշխատել որակյալ և ամենակարևորը բիզնեսների և անհատների համար օգտակար ծառայությունների վաճառքով։
Աշխատանքային պարտականություններ՝
- Աշխատել դատաբազայի հետ և մեր գործընկերներին ներկայացնել ընկերության նոր պրոդուկտները և ծառայությունները
- Ուսումնասիրել կորպորատիվ շուկան, գտնել նոր պոտենցիալ հաճախորդ կազմակերպություններ և զանգերի ու հանդիպումների միջոցով զարգացնել գործըներային հարաբերություններ
- Աշխատել մարքեթինգի թիմի հետ, ապահովել հետադարձ կապ և գնահատել մարքեթինգային արշավների արդյունավետությունը վաճառքների տեսանկյունից
- Անհրաժեշտության դեպքում հանդես գալ առաջա
Անհրաժեշտ հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է բիզնեսի, կառավարման կամ հարակից այլ ոլորտներում
- Աշխատանքային փորձը կորպորատիվ շուկայում ՊԱՐՏԱԴԻՐ է
- Ամենակարևորը սիրել մարդկանց և մարդկանց հետ հաղորդակցումը
- Լինել պարտաճանաչ և ընկերանալ Deadline-ների հետ
- Ունենալ ցանկություն մասնագիտորեն և անձնապես աճելու և զարգանալու
- Լինել լավագույն թիմակից
- Ունենալ ազատ հաղորդակցման հմտություն, կարողանալ ճիշտ և նպատակային ներկայացնել ծառայությունները
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը:
Partners relationship specialist
Ստամինան փնտրում է Partners Relations Specialist։ Արի՛ մեր թիմ և կապահովես էներգիայիդ մե՜ծ չափաբաժինը։
Աշխատանքային պարտականություններ
- Զանգերի, հանդիպումների և բանակցությունների միջոցով նոր հաճախորդների ներգրավում
- Շուկայի ուսումնասիրություն, հաճախորդների կարիքների բացահայտում և նրանց համար լավագույն լուծումների առաջարկում
- Կազմակերպել հանդիպումներ հաճախորդների հետ և կնքել գործարքներ
- Հաճախորդների բազայի վարում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ ակտիվ վաճառքների ոլորտում
- Բանակցելու հմտություն
- Գրագետ խոսք
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց տիրապետում
- Դիմացինին լսելու կարողություն
- Ժամանակը ճիշտ ծախսելու հմտություն
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը: