Վաճառքի թիմի ղեկավար
🕒 full time
🏠 in-house
«Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերությունը փնտրում է իր տաղանդավոր և փորձառու Վաճառքի թիմի ղեկավարին, ով պատասխանատու կլինի վաճառքի թիմի ընդլայնման, ճիշտ ուղղորդման, նրանց աշխատանքների բարելավման և, առհասարակ, վաճառքի բոլոր ուղղությունների զարգացմանը նպաստող ռազմավարության մշակման համար։
Այն ինչ անհրաժեշտ է՝
- Կատարել շուկայի ուսումնասիրություն և իրականացնել վաճառքի կանխատեսում և ռազմավարության մշակում,
- Բացահայտել հաճախորդի պահանջմունքները և ներկայացնել մատուցվող ծառայությունները,
- Օգտագործել վաճառքի տեխնիկաներ՝ խաչաձև վաճառք իրականացնելու համար,
- Զարգացնել հաճախորդների հետ հարաբերությունները,
- Թիմի յուրաքանչյուր անդամի համար մշակել KPI-ներ և աջակցել դրանց հասնելու գործում,
- Օգնել թիմի անդամներին առաջադրանքների կատարման գործում,
- Պատասխանատվություն վերցնել յուրաքանչյուր աշխատակցի արդյունքի համար,
- Մշակել մոտիվացիոն ծրագրեր և ապահովել առողջ մրցակցային միջավայր թիմի անդամների միջև
Որակավորում ՝
- Լոյալություն և պունկտուալություն,
- Բարձրագույն կրթություն Կառավարման, Մարքեթինգի կամ հարակից ոլորտներում,
- Ավելի քան 3 տարվա Վաճառքի թիմի ղեկավարման փորձ,
- Միաժամանակ տարբեր պրոյեկտների ղեկավարման և սերտ ժամկետներում աշխատելու կարողություն,
- Գերազանց ղեկավարման, վաճառքի և բանակցային հմտություններ,
- Գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման հմտություններ,
- Խնդիրների հայտնաբերման և դրանց արդյունավետ լուծման հմտություններ:
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը։