ՄԵՐ ԷՔՍՊԵՐՏՆԵՐԸ


ՎԱՀԱԳՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Հիմնադիր-տնօրեն, Ստամինա

Հիմնադիր տնօրեն՝ Վահագն Ղազարյան, «Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերության հիմնադիր-տնօրեն, վաճառքի էքսպերտ, ով ունի շուրջ 13 տարվա փորձ վաճառքի և հարակից ոլորտներում:

ԱՎԱԳ ԱՎԱԳՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԷՔՍՊԵՐՏ

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 2 տարի աշխատել է որպես սրտաբան: Երևանի «Մխիթար Հերացու» անվան պետական բժշկական համալսարանում զբաղեցրել է Թերապիայի ամբիոնի ասիստենտի պաշտոնը: Շուրջ 6 տարի “Nycomed Austria GmbH”, այնուհետև 7 տարի “Takeda Austria GmbH” ընկերություններում զբաղեցրել է համապատասխանաբար հետևյալ պաշտոնները՝ բժշկական ավագ ներկայացուցչի և ապրանքախմբի մարքեթինգի մենեջերի: Եղել է Grindex JSC ընկերության հայաստանյան ներկայացուցչության գործադիր տնօրեն: Այժմ հանդիսանում է "Kostanyan Aesthetics" էսթետիկ բժշկական կենտրոնի տնօրենը:

ՄԵԹ ԲԱՐԹԵԼՍՅԱՆ
IT ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԷՔՍՊԵՐՏ

Ունի ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ մարքեթինգի և տեխնոլոգիայի ոլորտում:
Կարիերայի ընթացքում մշակել է տեղական և միջազգային շուկաներում զարգացման ռազմավարություններ այնպիսի համաշխարհային ընկերությունների համար, ինչպիսիք են՝ eBay-ը, Travelocity-ն, Procter & Gamble-ը, Nestle-ն, Johnson & Johnson-ը, Unilever-ը, HSBC-ն, Mercedes Benz-ը և այլն:
4 տարի զբաղեցրել է Volo ընկերության բիզնեսի զարգացման տնօրենի պաշտոնը:
Այժմ ղեկավարում է ԱՄՆ-ում հիմնադրած սեփական ստարտափ ընկերությունը` Puzl-ը:

ՆՈՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Կարևորելով վաճառքի մասնագետների նեղ մասնագիտացումն ըստ ստորաբաժանումների՝ Նոնա Անդրեասյանը մեզ միացել է որպես բանկային էքսպերտ և իրականացնելու է հետևյալ ծրագրերով վերապատրաստումներ՝
- Կորպորատիվ վաճառք
- Մանրածախ վաճառք
- Կոնտակտ կենտրոնների միջոցով վաճառք
Նոնան ունի 11 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում:
Աշխատել է ՀՀ 4 առևտրային բանկերի տարբեր օղակներում ՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Հաճախորդների սպասարկումից մինչև մասնաճյուղի կառավարիչ ուղին դարձրել է նրան ունիվերսալ բանկային մասնագետ:
Մասնագիտացած է B2B, B2C վաճառքներում:

ՎԻԿՏՈՐԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ
ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷՔՍՊԵՐՏ

Ունի ավելի քան 10 տարվա փորձ տեղական շուկայում և զբաղեցրել է ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝
- Նախարարի տեղակալ/ ՀՀ ԲՏԱ նախարարություն
- Զառա խանութների ղեկավար/Դալմա/Երևան Մոլ
- Բանկային վաճառքի ղեկավար/ Ինգո Արմենիա
- Կոմերցիոն գծով տնօրեն/ Դիջիթեյն
- Հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար/Գրանդ Սպորտ
- Հանրային կապերի կոորդինատոր/Այբ կրթական հիմնադրամ
- Հանրային կապերի պատասխանատու/ Նորվիկ Կրեդիտ
Վիկտորիան իրականացնելու է մանրածախ վաճառքի տարբեր նախագծեր Ստամինայում:

ԱՐԱՄ ԿԱՐԱԲԵԿՅԱՆ
ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

Այս բնագավառում ունի 14 տարվա փորձ, որից
7-ը «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ՓԲԸ-ում, կարիերայի ընթացքում աշխատել է նաև տելեկոմ, բանկային գործ և հանքարդյունաբերության ոլորտներում։
Մասնագիտացած է «Վաճառքի հիմնական հմտություններ» և «SPIN արդյունավետ վաճառքներ» դասընթացների անցկացման և հետ-դասընթացային ուսուցանման մեջ։
Հիմնական ոլորտը՝ արտադրանքի վաճառք։