• Դասընթացներ
    • Տրիատլոն դիջիբուք
    • Վաճառք հանուն աճի
    • Բանկային վաճառք
    • IT վաճառք
    • Pre-selling
    • Առողջապահական ոլորտի վաճառք
    • Retail վաճառք
    • Ծառայությունների վաճառք
  • Տրիատլոն դիջիբուք
  • Ծառայություններ
    • Պլանավորում և ստրատեգիայի մշակում
    • Վաճառքի մասնագետների հավաքագրում
    • Pipedrive CRM համակարգի ներդնում
    • Հաճախորդների տվյալների գեներացում
    • Վաճառքի ուղեցույցի մշակում
    • Վաճառքի աուդիտ և ատեստավորում
    • Աութսորսինգ
      • Աութսթաֆինգ
      • Ինսթաֆինգ
      • Affiliate վաճառք
  • Էքսպերտներ
  • Կարիերա
    • Ազատ հաստիքներ
  • Հետադարձ կապ
hy
  • ru
  • en
Stamina
  • Գլխավոր
  • Դասընթացներ
    • Տրիատլոն դիջիբուք
    • Վաճառք հանուն աճի
    • Բանկային վաճառք
    • IT վաճառք
    • Pre-selling
    • Առողջապահական ոլորտի վաճառք
    • Retail վաճառք
    • Ծառայությունների վաճառք
  • Տրիատլոն դիջիբուք
  • Ծառայություններ
    • Պլանավորում և ստրատեգիայի մշակում
    • Վաճառքի մասնագետների հավաքագրում
    • Pipedrive CRM համակարգի ներդնում
    • Հաճախորդների տվյալների գեներացում
    • Վաճառքի ուղեցույցի մշակում
    • Վաճառքի աուդիտ և ատեստավորում
    • Աութսորսինգ
      • Աութսթաֆինգ
      • Ինսթաֆինգ
      • Affiliate վաճառք
  • Էքսպերտներ
  • Կարիերա
    • Ազատ հաստիքներ
  • Հետադարձ կապ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ստամինան առաջին հայկական ընկերությունն է, որը մատուցում է վաճառքի աութսորսինգային ծառայություններ անհատներին և կազմակերպություններին։ Ընկերության նպատակն է փոխել վաճառքի վերաբերյալ մտածելակերպը և ձևավորել նոր մշակույթ ՀՀ-ում։

  

Մենք ստեղծում ենք վաճառքի բաժիններ տարբեր ոլորտների ընկերությունների համար, պատրաստում ենք վաճառքի պրոֆեսիոնալ մասնագետներ՝ հիմնված ոչ միայն գիտելիքի, այլև ունակությունների զարգացման վրա, զարգացնում ենք անհատների պրոֆեսիոնալիզմը՝ դարձնելով վաճառքի բաժնի ղեկավարներ, և, իհարկե, վաճառում ենք տարբեր ընկերությունների լավագույն պրոդուկտները։

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Վաճառքի թիմի ղեկավար

Կորպորատիվ վաճառքի մասնագետ

100 Miscellaneous 25 solid

Գրաֆիկ դիզայներ

SMM մասնագետ

Թվային մարքեթինգի ղեկավար

Թվային մարքեթինգի ղեկավար

Մենք փնտրում ենք նորարար գաղափարներով լի Թվային մարքեթինգի ղեկավարի, ով կխթանի ոչ միայն մեր ընկերության, այլ նաև մեր գործընկերների բրենդը և ծառայությունները։ Մեր ապագա աշխատակիցը պետք է մշակի մարքեթինգաին ռազմավարություններ, կառավարի մարքեթինգային բաժնի բյուջեներն և ղեկավարի անձնակազմին, ինչպես նաև սահմանի կանխատեսվող արդյունքներ։ Թեկնածուն պետք է մշակի մարքեթինգային ռազմավարությունների տարբեր ոլորտների համար և ներգրավի նոր բիզնես լիդեր:

 

Մեր Թվային Մարքեթինգի Ղեկավարը կլինի այն մեկը, ով կարող է ակտիվորեն աշխատել մի քանի նախագծերի ուղղությամբ, ում փորձը կնպաստի բրենդի ճանաչվածությանը և ընկերության շահութաբերության բարձրացմանը։

Ձեր պարտականություններն են լինելու՝ 
  • Մշակել և իրականացնել մարքեթինգային ռազմավարություն ոչ միայն Ստամինայի և Տրիատլոնի, այլ նաև մեր ընթացիկ գործընկերների պրոդուկտների համար,
  • Վերլուծել շուկայի միտումները և դրան համապատասխան իրականացնել կանխատեսումներ,
  • Համագործակցել գործընկերների հետ, բացահայտել նրանց կարիքներն ու առաջարկել հետաքրքիր լուծումներ,
  • Ակտիվորեն համագործակցել Ստամինայի վաճառքի բաժնի աշխատակիցների հետ՝ գործընկերներին բարձրորակ ծառայություն տրամադրելու նպատակով,
  • Համակարգել և օպտիմալացնել մարքեթինգի բաժնի աշխատանքները,
  • Սահմանել նպատակներ և խնդիրներ թվային հարթակներում ճիշտ դիրքավորվելու և հաճախորդներ ներգրավելու համար,
  • Ստեղծել գրավիչ կոնտենտ,
  • Խթանել բրենդի ճանաչողությանը՝ մեծացնելով շուկայում բրենդի մասնաբաժինը,
  • Մշակել և արդյունավետ կառավարել մարքեթինգ բաժնի բյուջեները,
  • Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ,
  • Մշտապես տեղյակ լինել սոցիալական մեդիայի լավագույն փորձից և արդի թրենդերից,
  • Վերլուծել իրականացված արշավների արդյունավետությունը և հավաքագրված տվյալների հիման վրա պլանավորել հետագա գործողությունները,
  • Ստեղծել այնպիսի թիմային միջավայր, որտեղ կտիրի առողջ մրցակցություն և միմյանց օգնելու ցանկություն։
Անհրաժեշտ հմտություններ՝ 
  • Բարձրագույն կրթություն Մարքեթինգի, Կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես մարքեթինգի թիմի ղեկավար կամ մարքեթինգ մենեջեր,
  • Մարքեթինգային ռազմավարությունների, տարբեր հարթակների, բրենդինգի լայն գիտելիքներ,
  • Մարքեթինգային արշավների մշակման և իրականացման փորձ,
  • Մարքեթինգային անհրաժեշտ գործիքների կիրառման փորձ,
  • Բյուջեների արդյունավետ կառավարման հմտություն,
  • Առաջնորդման, բանակցային և հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Խնդիրների արագ հայտնաբերման և կարճ ժամկետներում լուծելու կարողություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման և կազմակերպչական հմտություններ,
  • Կրեատիվ մտածողություն,
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց տիրապետում՝ գրավոր և բանավոր:

 

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը:

ԴԻՄԻՐ ՀԻՄԱ

SMM մասնագետ

Ստամինան փնտրում է տաղանդավոր SMM մասնագետի, ով կապահովի ոչ միայն մեր, այլ նաև մեր ընթացիկ գործընկերների ներկայությունը սոցիալական հարթակներում։ Ստեղծելով բարձրորակ և օրիգինալ կոնտենտ՝ մեր SMM մասնագետը պետք է վարի գովազդային արշավներ և խթանի ներգրավվածությանը:

Ձեր պարտականություններն են լինելու՝ 
  • Մշակել և իրականացնել սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարություն,
  • Ստեղծել գրավիչ կոնտենտ սոցիալական մեդիայի բոլոր հարթակներում ոչ միայն մեր, այլ նաև մեր ընթացիկ գործընկերների պոտենցիալ հաճախորդների ներգրավվածության ապահովման համար,
  • Սոցիալական հարթակներում տարածել գրառումներ՝ մեծացնելով բրենդի ճանաչողությունը,
  • Ակտիվորեն համագործակցել Ստամինայի վաճառքի թիմի և մեր ընթացիկ գործընկերների հետ ցանկալի արդյունք ապահովելու համար,
  • Հաղորդակցվել սոցիալական մեդիայի հետևորդների հետ և ժամանակին պատասխանել նրանց հարցումներին,
  • Օգտագործել վերլուծական գործիքներ, ինչպիսիք են ՝ Google Analitics-ը, Hootsuite Pro-ն և Facebook Insights-ը սոցիալական հարթակներում ընկերության ներկայությունը վերահսկելու և գնահատելու համար,
  • Չափել սոցիալական մեդիայով իրականացվող յուրաքանչյուր արշավի արդյունավետությունը,
  • Ներկայացնել ամսական հաշվետվություն՝ իրականացված գործընթացների արդյունքների վերաբերյալ,
  • Մշտապես տեղյակ լինել սոցիալական մեդիայի լավագույն փորձից և արդի միտումներից։
Անհրաժեշտ հմտություններ՝ 
  • Բարձրագույն կրթություն Մարքեթինգի, Կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Աշխատանքային փորձ որպես SMM մասնագետ,
  • Միաժամանակ մի քանի պրոյեկտների ուղղությամբ աշխատելու կարողություն,
  • Սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարություն մշակելու փորձ,
  • Կոնտետի մշակման հմտություն,
  • Հասկանալ յուրաքանչյուր սոցիալական հարթակի սպեցիֆիկ առանձնահատկությունները և դրանց համապատասխան մշակել ճիշտ կոնտենտ յուրաքանչյուր պրոդուկտի համար,
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց տիրապետում,
  • Թիմի մյուս անդամների հետ ակտիվ համագործակցություն վերջնական ցանկալի արդյունքին հասնելու համար,
  • Տարբեր վերլուծական ծրագրերի օգտագործման փորձ,
  • Սոցիալական հարթակներին, օրինակ ՝ Facebook, Instagram, LinkedIn, TikTok լիարժեք տիրապետում,
  • Լիարժեք տիրապետում MS Office, Google Form ծրագրերին,
  • Ժամանակի կառավարման ունակություն,
  • Յուրաքանչյուր արշավի հաջողությունը չափելու ունակություն։

 

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը:

ԴԻՄԻՐ ՀԻՄԱ

Գրաֆիկ դիզայներ

Ստամինան փնտրում է ամենակրեատիվ Գրաֆիկ դիզայներին, ով կիրականացնի դիզայներական տարբեր աշխատանքներ մեր և մեր գործընկերների համար տարբեր թվային հարթակներում։ Այս հաստիքում հաջողելու համար դուք պետք է ունենաք փայլուն գաղափարներ և մշտապես ուշադրություն դարձնեք մանրուքներին։

Ձեր պարտականություններն են լինելու՝ 
  • Գրաֆիկական կոնցեպտների, նկարազարդումների (illustrations) և պատկերների նախագծում ոչ միայն Ստամինայի, այլ նաև ընթացիկ գործընկերների համար,
  • Թիրախային լսարանների համար գրավիչ դիզայնի ստեղծում,
  • Գույների, պատկերների, տեքստի ոճի և դասավորության ճիշտ ընտրություն,
  • Ակտիվ համագործակցություն թիմի մյուս անդամների հետ՝ վերջնական դիզայն ստեղծելու նպատակով,
  • Համագործակցություն գործընկերների հետ նրանց պահանջմունքների բացահայտման և խորհրդատվության համար,
  • Վեբ կայքերի և սոցիալական հարթակների համար նյութերի մշակում,
  • Տարբեր նկարազարդումների, լոգոների և այլ դիզայնների մշակում,
  • Ընկերության բրենդի կայունության և կրեատիվության ապահովում՝ համապատասխանեցնելով այն հաճախորդների հետաքրքրություններին,
  • Շուկայի միտումների վերլուծություն և հետաքրքիր լուծումների առաջարկում յուրաքանչյուր ընկերության համար։
Անհրաժեշտ հմտություններ՝ 
  • Բարձրագույն կրթություն դիզայնի ոլորտում,
  • Փորձը գրաֆիկ դիզայնի բնագավառում պարտադիր է,
  • Գրաֆիկ դիզայնի հմտություններ, պորտֆոլիոյի առկայություն,
  • Գեղարվեստական, նորարար և ստեղծարար մոտեցում,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Պատախանատվության և ճշտապահության բարձր զգացողություն,
  • Միաժամանակ մի քանի պրոյեկտների ուղղությամբ աշխատելու կարողություն,
  • Adobe Photoshop, Adobe InDesign, Adobe Illstrator ծրագրերի գերազանց իմացություն,
  • Կարողություն տալու և ստանալու կառուցողական քննադատություն,
  • Կայքի դիզայնի, արտադրանքի փաթեթավորման, գովազդի և մուլտիմեդիա դիզայնի իմացություն,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն:

 

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը:

 

ԴԻՄԻՐ ՀԻՄԱ

Վաճառքի թիմի ղեկավար

«Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերությունը փնտրում է իր տաղանդավոր և փորձառու Վաճառքի թիմի ղեկավարին, ով պատասխանատու կլինի վաճառքի թիմի ճիշտ ուղղորդման, նրանց աշխատանքների բարելավման և, առհասարակ, վաճառքի բոլոր ուղղությունների զարգացմանը նպաստող ռազմավարության մշակման համար։

Ձեր պարտականություններն են լինելու՝ 
  • Կատարել շուկայի ուսումնասիրություն և հավաքագրված տվյալների հիման վրա իրականացնել վաճառքների կանխատեսում և ռազմավարությունների վերանայում,
  • Բացահայտել հաճախորդի պահանջմունքները և դրանց համապատասխան ներկայացնել պրոդուկտները,
  • Օգտագործել բոլոր հնարավոր տեխնիկաները խաչաձև վաճառքներ իրականացնելու համար,
  • Վերանայել վաճառքի ուղղությունները և մշակել նոր ռազմավարություն վաճառքի պրոցեսների զարգացման համար,
  • Զարգացնել հաճախորդների հետ հարաբերությունները,
  • Թիմի յուրաքանչյուր անդամի համար մշակել KPI-ներ և աջակցել դրանց հասնելու գործում,
  • Օգնել թիմի անդամներին առաջադրանքների կատարման գործում,
  • Պատասխանատվություն վերցնել յուրաքանչյուր աշխատակցի արդյունքի համար,
  • Մշակել վաճառքի ուսուցման ծրագիր նոր աշխատակիցների ընդունման համար,
  • Զարգացնել և պահպանել հետադարձ կապը աշխատակիցների հետ,
  • Մշակել մոտիվացիոն ծրագրեր և ապահովել առողջ մրցակցային միջավայր թիմի անդամների միջև,
  • Սահմանել և իրականացնել վաճառքի շաբաթական, ամսական և եռամսյակային նպատակները:
Անհրաժեշտ հմտություններ՝ 
  • Լոյալություն և պունկտուալություն,
  • Բարձրագույն կրթություն Կառավարման, Մարքեթինգի կամ հարակից ոլորտներից որևիցե մեկում,
  • Ավելի քան 3 տարվա Վաճառքի թիմի ղեկավարման փորձ,
  • Միաժամանակ տարբեր պրոյեկտների ղեկավարման և սերտ ժամկետներում աշխատելու կարողություն,
  • Գերազանց ղեկավարման, վաճառքի և բանակցային հմտություններ,
  • Գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման հմտություններ,
  • Ստրատեգիկ մտածողություն և կազմակերպչական հմտություններ,
  • Խնդիրների հայտնաբերման և դրանց արդյունավետ լուծման հմտություններ:

 

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը:

 

ԴԻՄԻՐ ՀԻՄԱ

Կորպորատիվ վաճառքի մասնագետ

«Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերությունը փնտրում է հնարամիտ և արդյունքի միտված Կորպորատիվ վաճառքի մասնագետ՝ հաճախորդների կարիքները բացահայտելու, արժեքավոր հաճախորդների հետ ճիշտ  հարաբերություններ հաստատելու, առկա ծառայությունները բարելավելու և բիզնեսի աճին նպաստող առաջարկություններով հանդես գալու համար։

Ձեր պարտականություններն են լինելու՝ 
  • Նոր հաճախորդների որոնում և հայտնաբերում, հաճախորդների բազայի ստեղծում,
  • Աշխատանք առկա և նոր հաճախորդների հետ,
  • Ակտիվ վաճառքի պրոցեսների իրականացում,
  • Հաճախորդների հետ հարաբերությունների ամրապնդում և գործընկերային հարաբերությունների ստեղծում,
  • Պրոդուկտի ճիշտ ներկայացում հաճախորդին և աշխատանք առարկությունների հետ,
  • Ներկայացնել հաճախորդներին այն առավելություններն ու օգուտները, որոնք կստանան պրոդուկտից,
  • Հաճախորդների հետագա սպասարկում և խորհրդատվություն,
  • Դատաբազայի հետ ճիշտ աշխատանք,
  • Բանակցությունների վարում և գործարքի փակում։
Անհրաժեշտ հմտություններ՝ 
  • Լոյալություն և պունկտուալություն,
  • Արդյունքի վրա կենտրոնացվածություն,
  • Փորձառություն վաճառքի ոլորտում,
  • Բարձրագույն կրթություն,
  • Հաճախորդամետություն և ղեկավարման հմտություններ,
  • Կոմունիկացիոն և բանակցային հմտություններ,
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
  • Խնդիրների բացահայտման և դրանց արդյունավետ լուծման կարողություն։

 

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը:

ԴԻՄԻՐ ՀԻՄԱ
  • Տրիատլոն դիջիբուք
  • Դասընթացներ
    • Տրիատլոն դիջիբուք
    • Վաճառք հանուն աճի
    • Բանկային վաճառք
    • IT վաճառք
    • Pre-selling
    • Առողջապահական ոլորտի վաճառք
    • Retail վաճառք
    • Ծառայությունների վաճառք
  • Ծառայություններ
    • Պլանավորում և ստրատեգիայի մշակում
    • Վաճառքի մասնագետների հավաքագրում
    • Pipedrive CRM համակարգի ներդնում
    • Հաճախորդների տվյալների գեներացում
    • Վաճառքի ուղեցույցի մշակում
    • Վաճառքի աուդիտ և ատեստավորում
    • Աութսորսինգ
      • Աութսթաֆինգ
      • Ինսթաֆինգ
      • Affiliate վաճառք
  • Կարիերա
    • Ազատ հաստիքներ
  • Հետադարձ կապ

Ստամինա © 2020. Բոլոր իրավունքները պաշտպանված են.