ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ստամինան առաջին հայկական ընկերությունն է, որը մատուցում է վաճառքի աութսորսինգային ծառայություններ անհատներին և կազմակերպություններին։ Ընկերության նպատակն է փոխել վաճառքի վերաբերյալ մտածելակերպը և ձևավորել նոր մշակույթ ՀՀ-ում։
Մենք ստեղծում ենք վաճառքի բաժիններ տարբեր ոլորտների ընկերությունների համար, պատրաստում ենք վաճառքի պրոֆեսիոնալ մասնագետներ՝ հիմնված ոչ միայն գիտելիքի, այլև ունակությունների զարգացման վրա, զարգացնում ենք անհատների պրոֆեսիոնալիզմը՝ դարձնելով վաճառքի բաժնի ղեկավարներ, և, իհարկե, վաճառում ենք տարբեր ընկերությունների լավագույն պրոդուկտները։
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
B2B վաճառքի մասնագետ
«Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերությունը փնտրում է հնարամիտ և արդյունքի միտված B2B վաճառքի մասնագետ՝ հաճախորդների կարիքները բացահայտելու, արժեքավոր հաճախորդների հետ ճիշտ հարաբերություններ հաստատելու, առկա ծառայությունները բարելավելու և բիզնեսի աճին նպաստող առաջարկություններով հանդես գալու համար։
Ձեր պարտականություններն են լինելու՝
- Նոր հաճախորդների որոնում և հայտնաբերում, հաճախորդների բազայի ստեղծում,
- Աշխատանք առկա և նոր հաճախորդների հետ,
- Ակտիվ վաճառքի պրոցեսների իրականացում,
- Հաճախորդների հետ հարաբերությունների ամրապնդում և գործընկերային հարաբերությունների ստեղծում,
- Պրոդուկտի ճիշտ ներկայացում հաճախորդին և աշխատանք առարկությունների հետ,
- Ներկայացնել հաճախորդներին այն առավելություններն ու օգուտները, որոնք կստանան պրոդուկտից,
- Հաճախորդների հետագա սպասարկում և խորհրդատվություն,
- Դատաբազայի հետ ճիշտ աշխատանք,
- Բանակցությունների վարում և գործարքի փակում։
Անհրաժեշտ հմտություններ՝
- Լոյալություն և պունկտուալություն,
- Արդյունքի վրա կենտրոնացվածություն,
- Փորձառություն վաճառքի ոլորտում,
- Բարձրագույն կրթություն,
- Հաճախորդամետություն և ղեկավարման հմտություններ,
- Կոմունիկացիոն և բանակցային հմտություններ,
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
- Խնդիրների բացահայտման և դրանց արդյունավետ լուծման կարողություն։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը:
SMM մասնագետ
Ստամինան փնտրում է տաղանդավոր SMM մասնագետի, ով կապահովի ոչ միայն մեր, այլ նաև մեր ընթացիկ գործընկերների ներկայությունը սոցիալական հարթակներում։ Ստեղծելով բարձրորակ և օրիգինալ կոնտենտ՝ մեր SMM մասնագետը պետք է վարի գովազդային արշավներ և խթանի ներգրավվածությանը:
Ձեր պարտականություններն են լինելու՝
- Մշակել և իրականացնել սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարություն,
- Ստեղծել գրավիչ կոնտենտ սոցիալական մեդիայի բոլոր հարթակներում ոչ միայն մեր, այլ նաև մեր ընթացիկ գործընկերների պոտենցիալ հաճախորդների ներգրավվածության ապահովման համար,
- Սոցիալական հարթակներում տարածել գրառումներ՝ մեծացնելով բրենդի ճանաչողությունը,
- Ակտիվորեն համագործակցել Ստամինայի վաճառքի թիմի և մեր ընթացիկ գործընկերների հետ ցանկալի արդյունք ապահովելու համար,
- Հաղորդակցվել սոցիալական մեդիայի հետևորդների հետ և ժամանակին պատասխանել նրանց հարցումներին,
- Օգտագործել վերլուծական գործիքներ, ինչպիսիք են ՝ Google Analitics-ը, Hootsuite Pro-ն և Facebook Insights-ը սոցիալական հարթակներում ընկերության ներկայությունը վերահսկելու և գնահատելու համար,
- Չափել սոցիալական մեդիայով իրականացվող յուրաքանչյուր արշավի արդյունավետությունը,
- Ներկայացնել ամսական հաշվետվություն՝ իրականացված գործընթացների արդյունքների վերաբերյալ,
- Մշտապես տեղյակ լինել սոցիալական մեդիայի լավագույն փորձից և արդի միտումներից։
Անհրաժեշտ հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն Մարքեթինգի, Կառավարման կամ հարակից ոլորտներում,
- Աշխատանքային փորձ որպես SMM մասնագետ,
- Միաժամանակ մի քանի պրոյեկտների ուղղությամբ աշխատելու կարողություն,
- Սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարություն մշակելու փորձ,
- Կոնտետի մշակման հմտություն,
- Հասկանալ յուրաքանչյուր սոցիալական հարթակի սպեցիֆիկ առանձնահատկությունները և դրանց համապատասխան մշակել ճիշտ կոնտենտ յուրաքանչյուր պրոդուկտի համար,
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց տիրապետում,
- Թիմի մյուս անդամների հետ ակտիվ համագործակցություն վերջնական ցանկալի արդյունքին հասնելու համար,
- Տարբեր վերլուծական ծրագրերի օգտագործման փորձ,
- Սոցիալական հարթակներին, օրինակ ՝ Facebook, Instagram, LinkedIn, TikTok լիարժեք տիրապետում,
- Լիարժեք տիրապետում MS Office, Google Form ծրագրերին,
- Ժամանակի կառավարման ունակություն,
- Յուրաքանչյուր արշավի հաջողությունը չափելու ունակություն։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը:
Գրաֆիկ դիզայներ/
Անիմատոր
Ստամինան փնտրում է ամենակրեատիվ Գրաֆիկ դիզայներին, ով կիրականացնի դիզայներական տարբեր աշխատանքներ մեր և մեր գործընկերների համար տարբեր թվային հարթակներում։ Այս հաստիքում հաջողելու համար դուք պետք է ունենաք փայլուն գաղափարներ և մշտապես ուշադրություն դարձնեք մանրուքներին։
Ձեր պարտականություններն են լինելու՝
- Գրաֆիկական կոնցեպտների, նկարազարդումների (illustrations) և պատկերների մշակում Ստամինայի և Ստամինայի նախագծերի համար,
- Ինտերակտիվ և գրավիչ անիմացիաների պատրաստում,
- Հաճախորդների և թիրախային լսարանների ուշադրության գրավում,
- Գույների, պատկերների, տեքստի ոճի և դասավորության ճիշտ ընտրություն,
- Ակտիվ համագործակցություն թիմի մյուս անդամների հետ՝ վերջնական դիզայն ստեղծելու նպատակով,
- Համագործակցություն գործընկերների հետ նրանց պահանջմունքների բացահայտման և խորհրդատվության համար,
- Վեբ կայքերի և սոցիալական հարթակների համար նյութերի մշակում,
- Ընկերության բրենդի կայունության և կրեատիվության ապահովում՝ համապատասխանեցնելով այն հաճախորդների հետաքրքրություններին,
- Շուկայի միտումների վերլուծություն և հետաքրքիր լուծումների առաջարկում յուրաքանչյուր նախագծի համար։
Անհրաժեշտ հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն դիզայնի ոլորտում,
- Փորձը գրաֆիկ դիզայնի բնագավառում պարտադիր է,
- Գրաֆիկ դիզայնի հմտություններ, պորտֆոլիոյի առկայություն,
- Գեղարվեստական, նորարար և ստեղծարար մոտեցում,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Պատախանատվություն և ճշտապահություն,
- Միաժամանակ մի քանի պրոյեկտների ուղղությամբ աշխատելու կարողություն,
- Adobe Photoshop, Adobe InDesign, Adobe Illstrator ծրագրերի գերազանց իմացություն,
- After Effects ծրագրի գերազանց տիրապետում,
- Կարողություն տալու և ստանալու կառուցողական քննադատություն,
- Կայքի դիզայնի, արտադրանքի փաթեթավորման, գովազդի և մուլտիմեդիա դիզայնի իմացություն,
- Հայերենի և անգլերենի իմացություն։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը: