B2B Վաճառքի մասնագետ
🕒 full time
🏠 in-house
Ստամինան փնտրում է B2B վաճառքի մասնագետ, ով պատասխանատու կլինի ընկերության վաճառքի պրոցեսը կազմակերպելու համար։ Հիմնական գործառույթը ընկերության պրոդուկտների և ծառայությունների ներկայացումը և վաճառքն է այլ բիզնեսներին։
Աշխատանքային պարտականություններ
- Դու պետք է ուսումնասիրես շուկան, գտնես պոտենցիալ հաճախորդներին և բացահայտես նոր հնարավորություններ ընկերության վաճառքի ծավալներն ավելացնելու ուղղությամբ։
- Հաճախորդների հետ ամուր հարաբերությունների կառուցում՝ դու պետք է բացահայտես և ճիշտ գնահատես հաճախորդների կարիքները։
- Համագործակցել թիմի այլ անդամների հետ՝ ինչպիսիք են՝ մարքեթինգի թիմը, պրոդուկտների զարգացման թիմը, հասկանալու համար արդյոք ընկերության մատուցած ծառայությունները գոհացուցիչ են հաճախորդների համար։
- Վաճառքի վերաբերյալ անհրաժեշտ պրեզենտացիաները պետք է ուղարկես հաճախորդներին, ընդգծելով, ընկերության պրոդուկտների և ծառայությունների առավելությունները։
- Տվյալների բազայի վարում՝ դու պետք է շարունակական կապի մեջ լինես գործընկերների հետ և էլ ավելի բարելավվես հարաբերություները նրանց հետ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բակալավրի կրթություն բիզնեսի, մարքեթինգի կամ հարակից այլ բնագավառներում։
- 1+ տարվա փորձառություն, որպես B2B վաճառքի մասնագետ։
- Հաղորդակցման հմտություններ և՛ գործընկերների և՛ թիմի հետ վստահելի հարաբերություններ կառուցելու համար։
- Գերազանց վերլուծական ունակություններ
- Հաճախորդների սպասարկման գերազանց ունակություներ, հաճախորդների կարիքների ճիշտ բացահայտման և լուծումներ առաջարկելու համար։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը։