ՄԵՐ ՄԱՍԻՆ
Բարի գալուստ Stamina, որտեղ հաջողությունն ու կայունությունը հասցված են կատարելության։ Մեր ընկերությունը, որը հիմնադրվել է COVID-19 համաճարակի առաջին ալիքի ժամանակ, առաջացել է անորոշության մեջ՝ ոգեշնչվելով Հենրի Ֆորդի «Հաջողության հասնելու համար տոկունությունն ավելի մեծ նշանակություն ունի, քան արագությունը» մտքից՝ դառնալով մեր առաքելության շարժիչ ուժը։
Stamina-ն ունի հստակ առաքելություն՝ ստեղծել նոր մշակույթ թե բիզնեսի, թե անհատների համար և արդեն իսկ մշակել ենք մի շարք կրթական ծրագրեր, որոնք ստեղծում են գիտելիքների կայուն բազա, ինչպես նաև հնարավորություն են տալիս վերապատրաստվել արդեն իսկ գործող մասնագետներին։

ՄԵՐ ԹԻՄԸ

Վահագն Ղազարյան
Հիﬓադիր տնօրեն

Ավագ Ավագյան
Օպերացիոն գծով տնօրեն

Դավիթ Գաբրիելյան
Մարքեթինգի ղեկավար

Հասմիկ Հունանյան
Բիզնեսի զարգացման ղեկավար

Գոհար Մանուկյան
HR և հավաքագրման մասնագետ

Անահիտ Հակոբյան
Նախագծերի ղեկավար

Դիանա Մկրտչյան
SMM մասնագետ

Մերի Խաչատրյան
Գրաֆիկ դիզայներ

Յանա Մուշեղյան
Վաճառքի մասնագետ

Նանե Մարգարյան
Visual content creator
Միանալ մեր թիմին
Մեր «նավարկությունը» մեկնարկեց կրթական ծրագրերից, բայց մեր տոկունությունը առաջ մղեց և այսօր արդեն իսկ մեկնարկել ենք մի շարք ծառայություններ՝ խորհրդատվությունից մինչև բիզնեսի պլանավորում, վաճառքի և մարքեթինգի կոմպլեքս ծառայություններ։
2022 թ ապրիլ ամսից Ստամինան ճանաչվել Pipedrive-ի միակ պաշտոնական գործընկերը Հայաստանում։ Pipedrive-ը, միջազգային ընկերություն է, որը ներկայացված է ավելի քան 107 երկրներում և առաջարկում է հաճախորդների հետ հարաբերությունների կարգավորման համակարգ, որը ունի բազում գործիքներ։ Pipedrive-ի մասին ավելի մանրամասն կարող եք սեղմել այստեղ։
ՄԵՐ ԷՔՍՊԵՐՏՆԵՐԸ

ՎԱՀԱԳՆ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԻՄՆԱԴԻՐ-ՏՆՕՐԵՆ, ՍՏԱՄԻՆԱ
«Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերության հիմնադիր տնօրեն, վաճառքի էքսպերտ, ով ունի շուրջ 10 տարվա փորձ վաճառքի և հարակից ոլորտներում:
• Վաճառքի էքսպերտ
• MBA (ՀԱՀ) , Ապահովագրական գործ (ՀՊՏՀ), Տնտեսագետ ( ԵՊՀ)
• 13-ից ավելի տարիների փորձ հայկական բիզնես շուկայում
______________________________________________
Զբաղեցրած պաշտոններ՝
• Գործադիր տնօրեն/ Ալթ Հելթ հիմնադրամ
• Տնօրենի խորհրդական վաճառքի գծով/ Ինգո Արմենիա
• Համահիմնադիր և տնօրեն/ Alt Academy of Sales & Communications
• Տնօրենի տեղակալ/ Z&A stores ( Armani, Ralph Lauren shops)
• Կենտրոն մասնաճյուղի տնօրեն/ Ինգո Արմենիա
• Տարածաշրջանի պատասխանատու/ Ինգո Արմենիա

ԱՐԱՄ ԿԱՐԱԲԵԿՅԱՆ
Վաճառքի Եվ Առաջնորդության Զարգացման Դասընթացավար
Վաճառքի բնագավառում ունի 14 տարվա փորձ, որից 7-ը՝ «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ՓԲԸ-ում, կարիերայի ընթացքում աշխատել է նաև տելեկոմ, բանկային գործ և հանքարդյունաբերության ոլորտներում։
Մասնագիտացած է «Վաճառքի հիմնական հմտություններ» և «SPIN արդյունավետ վաճառքներ» դասընթացների անցկացման և հետ-դասընթացային ուսուցանման մեջ։
Հիմնական ոլորտը՝ արտադրանքի վաճառք։

ԱՎԱԳ ԱՎԱԳՅԱՆ
Օպերացիոն գծով տնօրեն
- «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 2 տարի աշխատել է որպես սրտաբան
- Երևանի «Մխիթար Հերացու» անվան պետական բժշկական համալսարանում զբաղեցրել է Թերապիայի ամբիոնի ասիստենտի պաշտոնը
- Շուրջ 6 տարի “Nycomed Austria GmbH”, այնուհետև 7 տարի “Takeda Austria GmbH” ընկերություններում զբաղեցրել է համապատասխանաբար հետևյալ պաշտոնները՝ բժշկական ավագ ներկայացուցչի և ապրանքախմբի մարքեթինգի մենեջերի
- Եղել է Grindex JSC ընկերության հայաստանյան ներկայացուցչության գործադիր տնօրեն
- Այժմ հանդիսանում է "Kostanyan Aesthetics" էսթետիկ բժշկական կենտրոնի տնօրենը