GOLD DIGGER (Բիզնեսի զարգացման ղեկավար)
🕒 full time
🏠 in-house
Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ ընկերության ընդլայնման շնորհիվ մենք փնտրում ենք մեր GOLD DIGGER-ին` բիզնես նախագծերի, վաճառքի և մարքեթինգի բաժինների ամենօրյա գործունեությունը կազմակերպելու և կառավարելու համար:
Մեր Gold Digger-ը պետք է նաև կենտրոնանա նոր շուկաներ մուտք գործելու և լավագույն գործընկերներ գտնելու վրա:
Կառավարում․
- Կառավարել վաճառքի, մարքեթինգի և նախագծերի բաժինները
- Ուղղորդել բաժինների գործունեությունը և որոշել, թե ինչպես պետք է թիմային ռեսուրսները բաշխվեն նախագծերի միջև
- Առաջարկել ռազմավարական լուծումներ ընթացիկ և նոր նախագծերի համար և կառավարել դրանք
- Կառավարել ընկերությամենօրյա գործունեությունը
- Ղեկավարել ընկերության ստորաբաժանումների գործընթացները
- Համախմբել հաղորդակցությունը բաժինների ավելի լավ արդյունքների համար
- Աջակցել ղեկավար անձնակազմին ամենօրյա գործունեության մեջ
Ծրագրի կառավարում․
- Ապահովել հաճախորդների սահուն համագործակցության ընթացքը՝ սկսած պայմանագրի ստորագրումից
- Առաջարկել ռազմավարական լուծումներ ընթացիկ և նոր նախագծերի համար և կառավարել դրանք
- Համոզվել, որ նախագծերն ավարտին են հասել ճիշտ ժամանակին
Բիզնեսի զարգացում․
- Բացահայտել զարգացման նոր շուկաներ
- Մշակել շուկա մուտք գործելու նոր ռազմավարություններ
- Հանդիպումներ անցկացնել և ներգրավել նոր գործընկերներ
- Հետևել առկա ապրանքների և ծառայությունների կատարողականներին և շահութաբերությանը
- Մշակել նոր ապրանքների/ծառայությունների գծեր՝ հիմնվելով շուկայի կարիքների վրա
Անհրաժեշտ հմտություններ՝
-
Լինել FAST digger
-
Ճշտապահություն և կարգապահություն 10-ից 10
-
Մագիստրոսի կոչում բիզնեսի կամ հարակից ոլորտում
-
Առնվազն 3 տարվա փորձ բիզնեսի զարգացման ոլորտում
-
Ուժեղ հաղորդակցման և վերլուծական հմտություններ
-
Խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողություն
-
Անգլերենի և ռուսերենի իմացություն՝ C1 մակարդակ
-
CRM համակարգերի հետ աշխատելու փորձ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը։