Stamina Bootcamp
Անվճար կրթական ծրագիր
Փետրվարի 7-ին կմեկնարկի Stamina Bootcamp-ը՝ վաճառքի առաջատար մասնագետների կողմից մի քանի ամիսների ընթացքում մշակված և վաճառքի մրցունակ մասնագետ պատրաստող ծրագիրը:
2-ամսյա ԱՆՎՃԱՐ ծրագիրը նախատեսված է վաճառքի մասին բազային գիտելիքներ ունեցող այն անձանց համար, ովքեր այս ոլորտում ունեն առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ։ Ծրագրի նպատակն է օգնել վաճառքի սկսնակ մասնագետներին ձեռք բերել և զարգացնել գործնական, անձնական, մասնագիտական այնպիսի գիտելիքներ ու հմտություններ, որոնք այսօր «օդ ու ջրի» պես անհրաժեշտ են ցանկացած բնագավառում աշխատելիս:
Բայց սա դեռ ամենը չէ:
Մասնակցության նախապայմաններն են
• Համալսարանական կրթություն
• Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում ցանկալի է
• Հայերեն գրագետ խոսք
• Ծրագրի ավարտից հետո աշխատելու պատրաստակամություն
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ԾՐԱԳԻՐԸ
• Ձեռք բերելու գործնական գիտելիքներ, որոնք կիրառվում են ամեն օր՝ ցանկացած բնագավառում աշխատելիս
• Զարգացնելու մասնագիտական և անձնական անհրաժեշտ հմտություններ
• Տիրապետելու ամենաակտուալ և առօրյայում կիրառվող գործիքներին
• Ստանալու աշխատանքի հնարավորություն Ստամինայում և գործընկեր այլ կազմակերպություններում

ԾՐԱԳԻՐԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է 3 ՄՈԴՈՒԼԻՑ՝
1. ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
• Վերապատրաստման ծրագրեր
• Վաճառքի ծառայություններ
• Outstaffing և outsourcing ծառայություն
2. ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
• Pipedrive CRM համակարգ
• LinkedIn գործիքակազմ
• Microsoft Office Package (Excel, Powerpoint, Outlook)
3. ՎԱՃԱՌՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Թիրախային սեգմենտների ընտրություն և հաճախորդների որոնում
• Կոնտակտի ստեղծման եղանակներ
• Հանդիպում իրականացնելու հմտություններ
• Բանակցություններ
• Գործարքի փակում և հետվաճառքյա սպասարկում

ԾՐԱԳՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐ
BOOTCAMP1-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

11 մասնակից

8 սերտիֆիկացված մասնագետ

6 զբաղեցված հաստիք
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
