
x THE BIG SALES
Առաջին և միակ վաճառքի կոնֆերանսը Հայաստանում
Վաճառքի մասնագետների կողմից՝ վաճառքի մասնագետների համար

Վաճառքի առաջին կոնֆերանսը Հայաստանում
Եվ այսպես, Ստամինան կամակերպեց առաջին մեծամասշտաբ վաճառքի կոնֆերանսը Հայաստանում։
12,000ից ավել վաճառքով զբաղվող անձիք ամեն օր վաճառում են տարբեր ապրանքներ և ծառայություններ, աշխատում տարբեր մարդկանց և կազմակերպությունների հետ, և ժամանակն է նրանց աշխատանքը ըստ արժանվույն գնահատելու, խրախուսելու և բարձրացնելու վաճառքի մասնագետների դերը յուրաքանչյուր բիզնեսում:
Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցավ նաև յուրօրինակ վաճառքի բաթլ, որտեղ հաղթողին շնորհվեց Տարվա վաճառող տիտղոսը:

THE BIG SALES 1
Վաճառքի առաջին կոնֆերանսը կայացավ նոյեմբերի 5-ին DownTown կոնֆերանս սրահում։
Կոնֆերանսին մասնակցեցին ընդհանուր թվով 200 անձ՝ ինչպես անհատ վաճառքի մասնագետներ, այնպես էլ տարբեր մեծ ու փոքր ընկերությունների վաճառքի բաժիններ։
Sales Battle-ի ավելի քան 30 հայտադիմումներից ընտրված 5 ֆինալիստները պայքարեցին "Տարվա լավագույն վաճառքի մասնագետ" տիտղոսի համար, և քվեարկության արդյունքում ընտրվեցին նրանցից 3 մրցանակակիրներ։
Դե ինչ, կհանդիպենք The Big Sales 2-ի շրջանակներում։


3 պատճառ, թե ինչու՞ պետք է մասնակցել

Գիտելիք ձեռք բերելու հնարավորություն
Դուք ունեք բացառիկ հնարավորություն անցնելու մեկօրյա վաճառքի մաստեր կլաս, շփվելու Հայաստանում վաճառքի փորձառու ղեկավարների հետ, ծանոթանալու ոլորտի թրենդներին և միասին բացահայտելու վաճառքի կատարելագործման նոր ուղիները:

Լավագույնը լինելու պայքար
Մասնակցեք վաճառքի բաթլին, ներկայացրեք Ձեր արդյունքները և պայքարեք տարվա լավագույնի տիտղոսի համար:
Սա Ձեր մասին պատմելու լավագույն հետաքրքիր հնարավորությունն է:

Նեթվորքինգ ոլորտի այլ մասնագետների հետ
Կոնֆերանսին մասնակցելու են ոլորտի մոտ 200 մասնագետներ, և մեր հիմնական նպատակներից մեկն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մասնակիցները կստեղծեն ամուր մասնագիտական նեթվորք:
Ովքե՞ր կարող են մասնակցել բաթլին
Ապրանքների արտադրություն, ներմուծում և արտահանում
1. Շուկայի զարգացման պատասխանատուներ
2. Վաճառքի մենեջերներ

ՏՏ, հեռահաղորդակցում
1. Բիզնեսի զարգացման մասնագետներ
2. Բիզնեսի զարգացման պատասխանատուներ
3. Միջազգային հարաբերությունների մասնագետներ
4. Ստարտափների հիմնադիրներ
5. B2B վաճառքի մասնագետներ
6. B2C վաճառքի մասնագետներ
7. Հաշվի կառավարիչներ
8. Սպասարկման մասնագետներ
9. Միջազգային վաճառքի պատասխանատուներ
10. Արտահանման մասնագետներ
Ֆինանսաբանկային ոլորտ, ապահովագրություն, վճարահաշվարկային համակարգեր
1. Ֆինանսական խորհրդատուներ
2. Վարկային պորտֆելի կառավարիչներ
3. Ապահովագրական գործակալներ
4. Կորպորատիվ վաճառքի մասնագետներ
5. Հաճախորդների ներգրավման մասնագետներ
6. RM-ներ (Relationship manager)
7. Ակտիվ վաճառքի մասնագետներ

HoReCa ոլորտ, մարքեթինգ,
բժշկություն, դեղագործություն
1. HoReCa վաճառքի պատասխանատուներ
2. Հաշվի կառավարիչներ
3. Վաճառքի փորձագետներ
4. Բժշկական ոլորտի փորձագետներ

Գործընկերներ և աջակիցներ

